Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կարդո՞ւմ ենք Չարենց

Կարդո՞ւմ ենք Չարենց
13.03.2013 | 14:29

«Անտարես» հրատարակչությունը Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առիթով (2012 թ.) հրատարակել էր մեծ բանաստեղծի եռահատոր «Ընտիր երկերը»:

Երրորդ հատորն ընդգրկում էր Չարենցի արդարացումից հետո (1954 թ.) հայտնաբերված ձեռագրերի ընտրանին, այսինքն` 1934-1937 թթ. ստեղծագործությունները:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ տեղեկացմամբ` դրանցում ընդգրկված էին գործեր 1983-ին Անահիտ Չարենցի տպագրած «Անտիպ և չհավաքված երկեր»-ից, 1996-ին` Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Նորահայտ էջեր»-ից, 2007-ին` Ալբերտ Իսոյանի և Անահիտ Չարենցի աշխատասիրությամբ լույս տեսած «Վերջին խոսքը» ժողովածուից և մամուլում տպագրված, տարբեր պահոցներում պահվող Չարենցի տարբեր ձեռագրերի վերծանումից:
«Ընտիր երկերը» տպագրվել են 500-ական օրինակով: Ա. Նիկողոսյանի տեղեկացմամբ` շատ չեն վաճառվում, բայց հետաքրքրությունը մեծ է: Փորձեցի պարզել` ընթերցողին ավելի շատ արգելվա՞ծ թեման է հետաքրքրում, թե՞ Չարենցի պոեզիան, առհասարակ: Այսինքն, ավելի շատ վաճառվում է երրո՞րդ հատորը:
«Ավելի շատ երրորդը: Բայց խոսքը ոչ այնքան արգելված թեմաներին է վերաբերում, որքան նրան, որ երրորդը Չարենցի անտիպներն է ընդգրկում, մյուս հատորներում ընդգրկված գործերը շատերն ունեն,- ասաց Ա. Նիկողոսյանը, տեղեկացրեց նաև, որ Չարենցի եռահատորյակը մարտի 13-ին և 14-ին վաճառվելու է 20 տոկոս զեղչով:
Գրախանութներում Չարենցի երկերը ամենապահանջված գրքերի շարքում չեն, բայց վաճառվում են: «Գրքերի աշխարհում», օրինակ, պահանջարկ ունի «Վերջին խոսք»` կյանքի վերջին տարիներին ստեղծված բանաստեղծությունների ընտրանին:
«Բուկինիստ» ՍՊԸ -ի տնօրեն ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ համոզմամբ` Չարենցի նորահայտ էջերը հետաքրքրում են ավելի շատ մասնագետներին: Նրա խոսքով` բոլոր գրողներից էլ անտիպներ տպագրվում են, ու դրանք երբեք էլ ավելի շատ չեն վաճառվում, քան հայտնի գործերը:
Անդրադառնալով մեր հարցին, թե անտիպների շուրջ ծավալված սկանդալը կարո՞ղ է մեծացնել հետաքրքրությունը, Խ. Վարդանյանը պատասխանեց. «Պոեզիան մնում է պոեզիա, սկանդալը պոեզիայի աշխարհից չէ: «Գիրք մնացորդացը» տպագրվեց ու անմիջապես հավաքեցին, որովհետև դա ուրիշ Չարենց էր: «Լուսամփոփի պես աղջիկ` աստվածամոր աչքերով», «Ես իմ անուշ Հայաստանի»… մենք նրան այդպես ենք ճանաչել»:
Բայց և այնպես գրախանութի տնօրենը համոզված է, որ նոր սերունդը բավական անտեղյակ է: «Փորձեք հարցնել` քանի՞սն են կարդացել Չարենց: Շատ չեն, չնայած պարտադիր անցնում են ծրագրով»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան օրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ